Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

«Մաքսայինին» միանալը Ռուսաստանի համար քաղաքական, Հայաստանի համար անվտանգության հարց է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ  Ֆեոդոր Լուկյանովը:

 – Պարոն Լուկյանով, Ձեր նախկին հարցազրույցներում նշել էիք, որ  Մաքսային միության օրակարգում Հայաստանի անդամակցության հարցը ներառված չէ, քանի որ Հայաստանի  աշխարհագրական դիրքը բավականին   սպեցիֆիկ է՝ ՄՄ անդամ երկրների հետ չունի ընդհանուր սահման:  Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ցանկություն հայտնեց միանալու ՄՄ-ին, իսկ ՌԴ-ն ողջունեց այդ ցանկությունը: Իսկ շատ փորձագետների պնդմամբ՝ դա տեղի ունեցավ ռուսական ճնշումների պայմաններում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ էր տեղի ունեցածը՝ ճնշո՞ւմ, թե՞ անկեղծ ցանկություն:

 – Անկեղծ ասած՝ ես դա չգիտեմ: Երևի թե ինձ չէ, որ պետք է ուղղեք այդ հարցը:

 – Ի՞նչ ելքեր եք տեսնում  ՄՄ անդամ երկրների հետ ՀՀ ընդհանուր սահմանի բացակայության հարցը լուծելու համար: ՌԴ-ում քննարկումներ կա՞ն արդեն:

 – Ռուսաստանում այդպես հատուկ ոչինչ չի քննարկվում:  Իրավիճակը բավականին անսպասելի փոխվեց, ուստի այսօր ինչ-որ  բանավեճ չեմ լսում դեռևս: Իսկ ընդհանուր  սահմանի բացակայության  հարցն էական է, և Հայաստանի համար ՄՄ-ին լիակատար անդամակցությունը բարդ է՝ պայմանավորված հենց այդ հանգամանքով: Բայց մյուս կողմից՝ կողմերն ունեն  քաղաքական ցանկություն: Այս պահին չեմ ցանկանում  խորանալ մանրամասների մեջ՝ ինչու այդպես եղավ և ինչպես,  բայց եթե կա քաղաքական կամք,  ապա անդամակցության համար ֆորմատ, մոդել գտնել միշտ կարելի է, քանի որ մաքուր տարիֆային հարցերի համար  սահմաններ անհրաժեշտ չեն, կարելի է մտնել նույն կանոնների մեկ տարածություն՝ առանց  հարևաններ լինելու:

 Ես չեմ բացառում, որ  Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին  ինչ-որ կերպ  խթանում է այն հարցի շուրջ  բանավեճը, թե ինչ հիմքերով  է տեղի ունենում  միացումը և ինչով է առաջնորդվում. չէ՞ որ  այդ կառույցը կենդանի է, ձևավորման և կայացման փուլում՝ որքան շատ անդամներ, այնքան  համապատասխանաբար ավելի մեծաթիվ մասնակիցներ  ՄՄ-ի վրա աշխատանքի համար:

 Հայտնի է, որ  ի տարբերություն այլ ինտեգրացիոն  նախագծերի՝ այստեղ Ռուսաստանը փորձում է ֆիքսել  իրավահավասար իրավունքներ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում բոլոր երկրները, չնայած ակնհայտորեն տարբեր տնտեսական ներուժին, ունեն հավասար ձայնի իրավունք՝ 2-ական:

 – Եղան բավականին ակտիվ խոսակցություններ Աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորության շուրջ: Որքանո՞վ է դա այսօր հնարավոր, եթե հաշվի առնենք, որ Եվրոպան ակնհայտորեն բացասական դիրքորոշում է ունենալու այս հարցում:

 – Եվրոպան ընդհանուր առմամբ  դեմ կլինի, բայց, ըստ իս, ամեն ինչ չէ, որ Եվրոպայից է կախված: Այստեղ հարցը Վրաստանի դիրքորոշման մեջ է: Վրաստանը այժմ  բավականին բարդ  զարգացման փուլում է. մի կողմից՝ նրանք ունեն ակնհայտ սահմանափակողներ, այսինքն՝ նրանք չեն  անդամակցելու  ինչ-որ միության, եթե նույնիսկ  հանկարծ տեսնեն ուղիղ տնտեսական իմաստ, բայց միևնույն  ժամանակ նրանք պետք է  տեսնեն  արդյունքներ: Կլինի նոր իշխանություն, շուտով նախագահը կհեռանա, կգա նորը, պետք է ինչ-որ կերպ ցույց տալ առաջընթաց, ուստի ես կարծում եմ, որ կլինի բավականին թեժ աճուրդ Ռուսաստանի և Վրաստանի միջև: Հասկանալի է, որ արևմտյան երկրները՝ Եվրոպան և առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, որն առանցքային դերակատարություն ունի Վրաստանում, խոչընդոտելու են այն ամենին, ինչը Ռուսաստանի կողմից է, բայց եթե Վրաստանը դրանում որևէ ակնհայտ իմաստ տեսնի, ապա դա  հնարավոր է: Բայց  դա դեռ հարց է, բարդ հարց:  

 – Պարոն Լուկյանով, եթե, այնուամենայնիվ, ընդհանուր սահմանի հարցը չլուծվի, ապա ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին  լիարժեք կլինի՞: Բացառո՞ւմ եք արդյոք, որ այդ հարցի չկարգավորման պարագայում Հայաստանը նոր տնտեսական հետաքրքրություններ ու շահեր սկսի փնտրել Եվրոպայում՝ այդպիսով հեռանալով Մաքսային տարածքից:

 – Բնական է, որ Հայաստանը պետք է փորձի նոր տնտեսական շահեր փնտրել Եվրոպայում բոլոր դեպքերում՝ բավարարված լինի Եվրասիական միությունում իրավիճակով, թե  ոչ: Ինչ վերաբերում է հնարավորություններին, ապա ես, անկեղծ ասած, չեմ կարծում, թե այսօր Եվրոպան այն իրավիճակում է, որ կարող է մեծ էնտուզիազմով  խորացնել հարաբերություններն այն երկրների հետ, որոնց  հետ հարաբերությունները կարևոր են, բայց ոչ առաջնային: Ուստի եթե Եվրոպային հաջողվում է այդ երկրներին ինչ-որ ինստիտուցիոնալ ընդհանրություն հաղորդել, որպեսզի ապագայում  հնարավոր լինի մտածել՝ ինչպես վարվել այդ երկրների հետ, ապա այո, ինչպես Ուկրաինայի դեպքում:  Այն երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանն է, չեմ կարծում, որ մեծ հետաքրքրություն և ժամանակ կունենա ներդնելու: Օրինակ՝ Թուրքիան, որի ապագայից շատ բան է կախված այս տարածաշրջանում, պաշտոնապես  ընդունում է, որ եվրաինտեգրման կուրսը տեղում դոփում է: Եթե Թուրքիան գնար այն կուրսով, որը ծրագրել էր ինչ-որ ժամանակ, ապա դա շատ բան կփոխեր տարածաշրջանում, կստացվեր, որ ԵՄ-ն կլիներ Հայաստանի և Վրաստանի հարևանությամբ:

 – Շատ միջազգայնագետներ պնդում են, որ Մաքսային միությունն ու Եվրասիական տնտեսական միությունը  ձևավորվում են ի հակադրություն Եվրոպական միության: Համամի՞տ եք արդյոք,  և ի՞նչ են խոստանում այս ինտեգրացիոն պրոյեկտներն այն երկրներին, որոնք միանում են այդ միություններին. ինչպիսի՞ արժեքային համակարգ՝ բացի տնտեսական բլոկից:

 – Այս միություններում դեռևս գոյություն չունի ընդհանուր արժեքային համակարգ:  Ներկայում փորձում են գտնել այդ արժեքային համակարգը, բայց  ես կասկածում եմ, որ այդքան հեշտ դա կհաջողվի: Այստեղ մեկ այլ ճանապարհ կա՝ ոչ թե արժեքային, այլ ինստիտուցիոնալ, այսինքն՝ Եվրոպական միությունը, օրինակ, ի սկզբանե արժեքային համակարգի վրա չի հենվել: Այդ միությունն ուներ քաղաքական խնդիր, և դա  ինստիտուցիոնալ համակարգ է, այսինքն՝ մտածել էին ինստիտուցիոնալ համակարգ, որը կարողացավ մյուս բոլոր երկրներին ինչ-որ դրական բան տալ, և դա սկսեց աշխատել միավորման վրա՝ որպես շահավետ ընտրություն: Արժեքները, որոնց մասին այսօր շատ են խոսում, ավելի ուշ են առաջ եկել:  

 Բնականաբար, Եվրասիական միության դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է՝ այլ ժամանակներ են, այլ քաղաքականություն, չկան հստակ քաղաքական նպատակներ, որոնք կմիավորեն, և դա խնդիր է, բայց  ընդհանուր արժեքային համակարգի բացակայությունը  առաջին փուլում չափազանց խնդրահարույց չէ, եթե լինի հաջող ինստիտուցիոնալ շինարարություն, նկատի ունեմ վերազգային ինստիտուտներ, որոնք կլինեն շահավետ և արդյունավետ բոլոր մասնակիցների համար:

 – Բայց այս պահին նույնիսկ չկան հստակ չափանիշներ, պահանջներ այդ միություններում մուտք ունենալու համար:

 – Այո, չափանիշներ չկան, թեև պրակտիկայում դրանք դեռևս ձևավորվելու են: Իրականում Հայաստանի, Ռուսաստանի ցանկությունը՝ միանալու ՄՄ-ին և հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը, ավելի շատ քաղաքական չափման միավոր է, քաղաքական՝ Ռուսաստանի համար,  անվտանգության՝  Հայաստանի համար: Ես կենթադրեի, որ Հայաստանը կլինի վերջին երկիրը, որը կանդամակցի այդ միություններին չափանիշների բացակայության պայմաններում: Հայաստանը վերջինն է, ով այդ չափանիշներից կխուսափի:

 – Պարոն Լուկյանով, իրականում ի՞նչ են իրենցից ներկայացնում Մաքսային միությունն ու հետագայում ձևավորվելիք Եվրասիական տնտեսական միությունը: Պնդումներ կան, որ այսպիսով բավարարվում են ռուսական իմպերիալիստական նկրտումները, որ սա Խորհրդային Միությունը վերականգնելու փորձ է:

 – Դա բացարձակապես ճիշտ չէ: Տպավորություն կա, որ այն ամենը, ինչ նախաձեռնում է Ռուսաստանը, իմպերիայի կառուցում է: Դա հասկանալի է, այդ ընկալման արմատները հասկանալի են՝ հարյուրավոր տարիներ շարունակ ՌԴ-ն զարգացել է որպես իմպերիա: Ուստի ինձ թվում է, որ Ռուսաստանի իմպերիալիստական նախագիծն ավարտված է: Փոխվել են աշխարհը, Ռուսաստանը, իսկ իմպերիան միշտ կառուցվել է էքսպանսիայի  պայմաններում, ինչպիսին և Ռուսաստանն էր, այն  չի կարող կառուցվել ժողովրդագրության դեֆիցիտի պայմաններում: Անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կարող են տեղափոխվել և յուրացնել նոր տարածքներ: Այս պարագայում է միայն իմպերիան աշխատում, մինչդեռ երբ այն չկա, իսկ ՌԴ-ի պարագայում դա ակնհայտորեն չկա, տարօրինակ է խոսել իմպերիայի մասին: Ի վերջո՝ քսան տարի է անցել ԽՍՀՄ-ի փլուզումից, և այդ պատկերացումը հանրային գիտակցությունից դուրս  է գալիս:  Այն, ինչ առաջարկվում է Եվրասիական միության տեսքով, քայլ է իմպերիայի հակառակ ուղղությամբ, որովհետև փորձ է արվում գտնել ինչ-որ ռացիոնալ տնտեսական բազա, իսկ իմպերիան այլ կառուցվածք ունի. այստեղ խնդիրները շատ ավելի հստակ են դրվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում