Մեքսիկայի Սիուդադ Խուարես սահմանամերձ քաղաքում տներից մեկի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Այդ տանը տոնում էին սիրողական խաղում տեղի բեյսբոլի թիմերից մեկի հաղթանակը՝ հայտնում է BBC-ն:
Տոնախմբությանը ներկա է եղել մոտ 30 հյուր, երբ ինքնաձիգներով զինված նվազագույնը 2 մարդ մոտեցել են տանը ու սկսել կրակել՝ հայտնել է Չիուաուա նահանգի դատախազը:
Սպանվածների թվում է 7-ամյա աղջիկ:
Իշխանությունները հայտարարել են, որ հարձակումը հնարավոր է՝ կապված է 2 ամիս առաջ բեյսբոլի դաշտից 5 մարդու առևանգման հետ:
Նահանգապետի հրամանով՝ տեղի իրավապահ մարմինները բերվել են մարտական պատրաստականության՝ հետագա բռնությունները կանխելու համար:









































