Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Եթե երկրին վտանգ է սպառնում, պետք է ասել ժողովրդին այդ մասին (տեսանյութ)

Փորձագետների գնահատմամբ՝ հայաստանյան ներքին քաղաքական զարգացումները, մասնավորապես՝ իշխանության և ընդդիմության միջև երկխոսությունը, լուրջ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես փոփոխություներ մտցնել մեր ռազմավարության մեջ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բանակցություններում։ Այս թեմայի շուրջ  զրուցեցինք Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ։ 


– Պարոն Սարգսյան, դատելով ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներից,- նկատի ունեմ նախանշվող հնարավոր երկխոսությունը իշխանության և ընդդիմության միջև,- կարելի՞ է ասել, որ այդ ամենը անդրադարձ կունենա և փոփոխության կհանգեցնի նաև Հայաստանի արտաքին քաղաքականություն մեջ։


– Պետք է մի քիչ խնդրի էությունը պարզել, որովհետև մեծ անորոշություն կա, թե ինչպես կարող է զարգանալ ներքին քաղաքական վիճակը։ Դեռ պարզ չէ՝ այս բանակցությունները կլինե՞ն, թե՝ ոչ։ Երկխոսությունը այն չէ, ինչ մինչ հիմա կար։ Բայց հիմա եթե խոսում են բանակցություններից, պետք է հստակեցնել, ի վերջո, դրա էությունը։ Ընդդիմություն ասում է, որ պատրաստ է բանակցել մի հարցի շուրջ՝ արտահերթ ընտրությունների, իշխանությունը ասում է՝ մենք բանակցելու նման առարկա չունենք, ոչ էլ ցանկություն, սակայն պատրաստ ենք թույլ տալ ընդդիմությանը ինչ-որ համագործակցություն։ Դրանք տարբեր բաներ են։ Համգործակցության մասին ևս խոսում են. ասում են, դրանք կլինեն հակակոռուպցիոն ծրագրերում, իրավական փաստաթղթերի հարցում և այլն։ Այս երկուսը շատ տարբեր մոտեցումներ են ստեղծված իրավիճակին և այն խնդրին, որը գոյություն ունի Հայաստանում։ Համապատասխանաբար պարզ չէ, թե ինչպես պետք է ՀԱԿ-ը համոզի իշխանություններին, որ նրանք սկսեն բանակցել։ Եթե իշխանությունները չգնան զիջումների, ինչ է անելու ՀԱԿ-ը՝ սպասելո՞ւ է, թե՞ նոր պայքար է սկսելու։ Ընդդիմադիր գործիչներ հաճախ են խոսում այն մասին, որ գոյություն ունի միջազգային փորձ, 20-րդ դարի դեմոկրատացման պրոցեսներ և այլն։ Ես նույնպես լավ եմ ուսումնասիրել այդ երկրների փորձը, և այնտեղ նույնը չէ։ Բոլոր դիկտատորական ռեժիմների առաջ ընդդիմությունը դրել է շատ հստակ մի պայման՝ ուլտիմատում։ Իշխանությունները պետք է նախնական համաձայնություն տան, որ բանակցելու են ընդդիմության կողմից առաջարկած բանաձևով։ Սա եղել է մեխը այդ հեղափոխություների և արդյունք է տվել, որովհետև շարժման էությունը շատ կարևոր ունիվերսալ բաղադրիչ ուներ. դա հրաժարումն էր իշխանության հետ որևէ համագործակցությունից։ Հայաստանում կարծես թե դա չի արվել։ Երեք հավաստիացումներ են եղել իշխանությանը, սակայն չի եղել այս կարևորագույն չորրորդ պայմանը։ Այս երեք պայմանները կատարվել են, և իշխանությունները այլևս խոսելու բան չունեն։ Նրանք բավական ուժեղացրել են իրենց միջազգային վարկը և մեծ կասկածներ մտցրին հասարակության մեջ։


– Այսինքն՝ կարծում եք, որ իշխանությունը իր դիրքը բավարար ամրացրել է և ընդդիմության մյուս պահանջները չի՞ կատարի, մասնավորապես՝ չի՞ գնա արտահերթ ընտրությունների։


– Կարող է և գնալ։ Անմիջապես կարող է արտահերթ ընտրություններ նշանակել և փայլուն հաղթանակ տանել։ Մեծամասնությունը վերցնել, կեղծել, ընդդիմությանը 30% տալ, ընդդիմությունն էլ ուրախ կլինի։ Շատ հանգիստ բոլորի երեսը փրկել՝ և իշխանության, և ընդդիմության։ Դա այնպիսի քայլ չէ, որին իշխանությունները չեն գնա։


– Պարոն Սարգսյան, չե՞ք կարծում, որ ստեղծված իրավիճակը իշխանություններին ավելի ազատ և անկաշկանդ գործելու հնարավորություն է տալիս, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում։


– Շատ տարածված թեզ եք ասում։ Բայց եթե մի քիչ խորանանք, կտեսնենք, որ դա շատ արհեստական է։ Առաջին հերթին՝ Հայաստանի իշխանությունները կաշկանդված չեն և հակասությունները չունեն արտաքին հարցերի շուրջ։ Այդ հարցերը սերտ կապված չեն ներքին իրավիճակի հետ, և կարիք չկա ընդդիմության սատարելուն։ Նման հարցեր չկան և կապ չունեն ներքին իրավիճակի հետ։ Երկրորդը՝ ժողովրդի շահերի, սպասելիքների հաշվին նման կուրսով գնալը, իմ կարծիքով, ազնիվ չէ։ Այսինքն՝ ժողովրդին ասել՝ գնացեք, շարունակեք ապրել օլիգարխների լծի տակ, մենք օգնում ենք իշխանություններին լուծելու շատ կարևոր արտաքին հարցեր, ու երբեք չխոսել այդ կարևորի մասին։ Եթե գոյություն ունեն լրջագույն խնդիրներ, հանուն որոնց կարելի է ստրուկի պես ապրել, ապա պետք է խոսել այդ խնդիրների մասին։ Հստակ ասել, որ մենք սատարում ենք իշխանություններին, որովհետև մեր երկրին վտանգ է սպառնում։ Մի քիչ շիծու է այս մոտեցումը, այստեղից էլ այս թերհավատությունը։ Այն մտահոգությունը, որ կա գործարք, որ լրիվ ուրիշ բաների մասին են խոսում։


Ղարաբաղյան խնդրում ինչ խնդիր ունի իշխանությունը։ Հայաստանյան ընդդիմությունը իշխանությունների առաջ Ղարաբաղյան խնդրում որևէ պայման չի դրել։ Եվ դրա մասին հայտարարվել է, որ երբևէ չի ստեղծվելու։


Ընդդիմությունը շատ միամիտ է, եթե կարծում է, որ իշխանությունը նման խնդիր առաջ է կանգնած և ընդդիմության աջակցության կարիքն ունի։


– Իշխանության և ընդդիմության միջև երկխոսության գնալու որոշումը որքանո՞վ է պայմանավորված արտաքին գործոններով և արտաքին ճնշմամբ։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ դրանով պայմանավորված՝ առաջին պլան մղվեն հենց արտաքին քաղաքականության հարցերը։


– Չգիտեմ։ Եվ իշխանությունները, և ընդդիմությունը բանակցում են արտաքին ատյանների հետ, ոչ ոք դա չի թաքցնում։ Այն ողջույնները, որ տրվեցին միջազգային մարմիններից, ցույց են տալիս, որ երկխոսությունը իրենց ձեռնտու է, և ձեռնտու է իրենց տեսանկյունից։ Բայց ես խնդիրը չեմ տեսնում։ Որևէ կապ չեմ տեսնում, ասենք, հայ-թուրքական հարաբերությունների և այս երկխոսության միջև։ Եթե կա այդպիսի կապ, ապա որն է դա ։ Հայ-թուրքական բանակցությունները շատ ավելի ծանր վիճակում են սկսվել և եթե մի բան չի ստացվել, ապա դա չի կապվել ներքին խնդիրների հետ։


– Այսինքն՝ կապ չե՞ք տեսնում ներքին քաղաքական իրավիճակի և Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեծրի ու դրա հնարավոր հաջողության միջև։


– Արտաքին քաղաքականությունը շարունակում է իր հունով զարգանալ։ Բացարձակապես կապ չունի ներքին զարգացումների հետ։ Նոր փաստաթղթեր են ստորագրվում։ Չկան նոր էլեմենտներ։ 2008 թ. կար նման իրավիճակ, որովհետև եղել էր պատերազմ Վրաստանում, փոխվել էր իրավիճակը, կային շատ կոնկրետ նոր էլեմենտներ։ Հիմա իրականության մեջ կոնկրետ նման փոփոխություններ չեմ տեսնում։ Պրոցեսը շարունակվում է, թոհուբոհերն աշխարհով մեկ են, տեսեք՝ Սիրիայում ինչ է կատարվում, վաղը կարող է Իրանում լինել։ Այս ամենը կապ չունի ներքին իրավիճակի հետ։


Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում