ԱՄՆ-ում տեղի է ունեցել Ջոհար Ցարնաևի փաստաբանի հանդիպումը դատախազության ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Ցարնաևը մեղադրվում է 2013-ի ապրիլին Բոստոնում իրականացրած ահաբեկչության մեջ:
Դատախազությունը դեռ չի կողմնորոշվել՝ Ցարնաևի համար մահապատի՞ժ պահանջել, թե՞ ոչ: Վերջնական որոշումը կկայացվի մինչև հոկտեմբերի վերջ:
«Բոստոնյան ահաբեկչի» գործով հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերին: Ցարնաևը մեղադրվում է դաշնային հոդվածներով, և եթե դատախազները ապացուցեն նրա մեղքը և պահանջեն առավելագույն պատժաչափ, ապա նա չի խուսափի մահից՝ հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:











































