ԱՄՆ Պետդեպը սեփական օգտահաշիվ է բացել մեդիաֆայլերի փոխանակման սոցցանցում՝ Instagram-ում: Ինչպես ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, այնտեղ կհրապարակվեն լուսանկարներ և տեսանյութեր, որոնք համացանցային հասարակությանը կծանոթացնեն կադրի հետևում մնացած կամ արտերկրում Պետդեպի գործունեությանը, այդ թվում՝ պետքարտուղարի այցերին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նոր օգտահաշիվը կհամալրի Պետդեպի լայն ներկայացվածությունը սոցցանցերում՝ Facebook, Flickr, Google+, Tumblr և Twitter:
Պետդեպն արդեն Instagram-ի իր էջում տեղադրել է Քերիի կարճ տեսաուղերձը: «Վերջապես Պետդեպը միացավ Instagram-ին: Հուսով ենք՝ դուք կհետևեք մեզ ողջ աշխարհում»,- ասել է նա:
Երևանի ժամանակով ժամը 02.30-ի դրությամբ Պետդեպի էջին բաժանորդագրվել է 520 մարդ:








































