Քենիայի արտգործնախարար Ամինա Մուհամմադը հայտարարել է, որ Նայրոբիում առևտրի կենտրոնի վրա հարձակում իրականացրած ահաբեկիչների շարքում եղել են 2-3 ամերիկացիներ և մեկ բրիտանուհի:
PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտնել է, որ ԱՄՆ այդ քաղաքացիները եղել են 18-19 տարեկան:
Քենիայի արտգործնախարարի խոսքով՝ սկզբում նրանք ապրել են Մինեսոտայում և ևս մեկ տեղ: Խոսքն արաբական ծագում ունեցող ամերիկացիների մասին է. նրանք Սոմալիից են:
«Ալ Շաբաբ» խմբավորման գրոհայինների դեմ երկրի ուժային կառույցների դիմակայության ողջ ընթացքում զոհվել է մոտ 60 պատանդ: Հարձակումը տեղի էր ունեցել անցած շաբաթվա վերջին:









































