Կյանքի 8-րդ տասնամյակում Բրիջիտ Բարդոն որոշել է Twitter-ում օգտահաշիվ բացել:
Առայժմ հայտնի դերասանուհու միկրոբլոգը պարունակում է միայն մեկ հղում՝ «Ֆիգարո» թերթում լույս տեսած հոդվածին, որում ասվում է, որ Բարդոյի նախկին ամուսնու՝ 2011 թ. ինքնասպանություն գործած միլիարդատեր Գունտեր Զաքսի բնակարանը վաճառվում է, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
«Ինչքան է զզվեցրել, երբ իմ անունը օգտագործում են ինչ-որ բան վաճառելու համար: Ես երբեք այդ բնակարանում չեմ եղել»,- գրել է 78-այա դերասանուհին:
Ֆրանսիացի լրագրողները զարմացել են, որ սոցցանցում Բարդոյի առաջին գրառումը նվիրված չէ կենդանիներին: Կինեմատոգրաֆիայից հեռանալուց հետո դերասանուհին իրեն նվիրել է կենդանիների պաշտպանությանը:








































