Nokia-ի գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոպը, հեռանալով ընկերությունից, 25,5 միլիոն դոլար կստանա: Հայտարարված փոխհատուցումը երկու անգամ ավելի շատ է, քան թոփ-մենեջերը վաստակել է սկանդինավյան ընկերությունում աշխատելիս:
Սթիվեն Էլոփը մտադիր է տեղափոխվել Microsoft կորպորացիա: Ընդ որում, կարծիք կա, որ հենց նա է մեղավոր ֆիննական խոշորագույն կորպորացիայի փլուզման մեջ: Ֆինլանդիայի աշխատանքի նախարար Լաուրի Իխա-Լայնենը նշել է, որ Էլոպի պարգևատրումը կասկածներ է առաջացնում: Հատկապես, որ նա հատուկ էր Nokia եկել՝ ընկերության բջջային բիզնեսն ամերիկյան Microsoft-ին էժան վաճառելու համար:







































