Իրանի իշխանությունները 80 բանտարկյալների ազատ են արձակել: Ինչպես երկուշաբթի օրը տեղեկացրել է AP գործակալությունն, ազատ արձակվածների թվում են նաև նրանք, ովքեր 2009 թ. մասնակցել են Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելու դեմ բողոքներին:
Անցած շաբաթ նույնպես ազատության մեջ են հայտնվել որոշ քաղբանտարկյալներ, ներառյալ Իրանի հայտնի իրավապաշտպան և փաստաբան Նասրին Սոտուդեխը:
Դիտորդներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ բանտարկյալներն ազատ են արձակվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցելու նախաշեմին, փոխանցում է РИА Новости-ն:









































