Thursday, 25 06 2026
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞

Լարիսա Ալավերդյանն ու Արման Նավասարդյանն առաջարկում են շփման գծում ներդնել տիեզերական խորազննման մեխանիզմ

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ու արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեցին, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է ներդնել նոր մեխանիզմ, այն է՝ օգտվել տիեզերքից ստացված տվյալներից և կանխարգելել հնարավոր խախտումները:

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ եթե շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրումը լոկ կֆիքսեր նախահարձակ կողմին արդեն խախտումն իրականացնելուց հետո, ապա տիեզերական խորազննման մեթոդը կօգնի կանխել ցանկացած փորձ:

«Ինչո՞ւ է Ադրբեջանն իրավունք վերապահում հրաժարվել այս կամ այն գործելակերպով ֆիքսել հրադադարի խախտումը, որովհետև դա իր պետական իրավունքի ներքո է, նա է որոշում՝ թույլ տալ, թե չտալ այս կամ այն տեխնիկայի ներդրումը, իսկ այս առաջարկությունը թույլատրելի է միջազգային իրավունքով, և դա չի կարող արգելել ո՛չ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը»,- նշեց նա:

Արման Նավասարդյանը ևս համակարծիք է, որ այս նոր մեխանիզմը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային իրադարձությունների վրա. «Այս ուղղությամբ պետք է լարված աշխատանք տանել, սակայն այն չի ավարտվի զուտ պաշտոնական դիվանագիտության և միջազգային իրավունքի օրենքներով, այստեղ պետք է այնպիսի ուժեր լծվեն, որոնք իսկապես կարող են ազդակ հանդիսանալ նման միջոցի իրագործման համար»:

Արման Նավասարդյանը հավելեց, սակայն, որ, այնուամենայնիվ, դժվար է Ադրբեջանի նման երկրի հետ քաղաքակիրթ մեթոդներով հարցեր լուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում