Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Peugeot մակնիշի 075 ՕՕ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սարի Թաղի բնակիչ 36-ամյա Արտեմ Սահակյանը նշված ավտոմեքենայով Սարալանջի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և մոտ 3 մետր իջել դեպի ձորակը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան և եթե նշված հատվածում չլիներ գազի խողովակը, ապա հնարավոր էր վարորդը գահավիժեր դեպի Պոլիտեխնիկ ինստիտուտի բակ և վթարը ողբերգական ավարտ ունենար:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































