Լոնդոնում 2015թ. կսկսվի Բեթմենի մասին ֆիլմերից ոճականորեն ոգեշնչված երկնաքերների գրասենյակային համալիրների կառուցում: Նման ծրագրերի մասին է հայտարարել նախագծի հեղինակ՝ Developer Henderson Global Investors կորպորացիան:
Եթե նախագիծը վերջնականապես հաստատվի, ապա 170 մետրանոց «նեոգոթական» համալիրը կդառնա Լոնդոնի 13-րդ ամենաբարձր շինությունը, գրում է The Daily Mail-ը:
Շինարարության արժեքը մոտավորապես 391 մլն ֆունտ սթեռլինգ է:







































