ՌԴ Տրանսպորտի նախարարության որոշմամբ՝ «Աերոֆլոտ» ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկն անվանակոչել է՝ ի պատիվ հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի։ Հունիսի 29-ին «A. BABAJANYAN» գրությամբ Boeing 777-ը ժամանել է ընկերության ավիապարկ։
Որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից ստացված դիմումի հիման վրա։
Հիմնադրամի հիմնադիր, կոմպոզիտորի որդի Արա բաբաջանյանի խոսքով՝ որոշումն այդ մասին նախարարությունն ընդունել է դիմումը ստանալուց հետո գրեթե անմիջապես՝ մեկ ամսվա ընթացքում։ Այս մասին փոխանցում է rusarminfo-ն։
Նա նաև հավելել է, որ ինքնաթիռը հանդիսանում է հեռամագիստրալային և կիրականացնի միջմայրցամաքային չվերթներ։











































