Friday, 17 05 2024
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ

Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայել բանակում և ի՞նչ հիմքերով. factor.am

factor.am կայքը գրում է. «Հատկապես անցած ապրիլյան պատերազմից հետո  առավել հաճախ սկսեց քննարկվել այն հարցը, թե ինչու բարձրաստիճան պաշտոնյաների զավակները չեն ծառայում առաջնագծում։ Այս հարցադրմանն ի պատասխան՝  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անգամ արդարացավ՝ նշելով, որ ապահովված ընտանիքների զավակներն ավելի մեծ հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ստանալու և դրա շնորհիվ առաջնագծում ծառայելուց խուսափելու։

Դեռևս մեկ ամիս առաջ մենք գրավոր հարցմամբ դիմել էինք   ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ներկայացնելով ՀՀ ներկա և նախկին բաձրաստիճան 48 պաշտոնյաների զավակների ցուցակը և խնդրելով  տեղեկացնել, թե նրանցից ով  և որտեղ է  պարտադիր զինվորական ծառայություն անցել։

Պաշտպանության նախարարությունը  հունիսի 28-ին պատասխանել է մեր գրավոր հարցմանը: Պատասխանում  ներկայացված են  մեր կողմից հարցված բոլոր պաշտոնյաների զավակների վերաբերյալ տեղեկություններ։ Սկսենք այն պաշտոնյաներից, որոնց  զավակները չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն։

Նրանք են.

ԱԺ պատգամավոր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդին՝ Վահե Կարապետյանը։

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ  Կարո Կարապետյանի որդին՝ Վիլիկ Կարապետյանը։

 

Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկի՝ տարբեր նախարարական պորտֆելներ կրած,  Երևանի նախկին քաղաքապետ  Երվանդ  Զախարյանի որդին՝ նախկին դատավոր Արտակ Զախարյանը։

ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկի՝ ՊԵԿ նախկին ղեկավար,  ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները։

Գյումրիի նախկին  ՀՀԿ-ական քաղաքապետ, այժմ «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր դարձած Վարդան Ղուկասյանի որդին՝ մշտապես սկանդալային պատմություններում հայտնվող Սպարտակ Ղուկասյանը։

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաների որդիների թվում են նաև ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝  արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ  Հարությունյանը։

«ՄԱՊ» ՓԲԸ սեփականատեր, նախորդ գումարման խորհրդարանի հանրապետական  պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը։

ԱԺ գործող պատգամավոր,  հանրապետական Հակոբ Հակոբյանի որդին՝ «Արփա-Սևան» ԲԲԸ տնօրեն Պարույր Հակոբյանը։

Հայրենիքին իրենց պարտքը չեն մատուցել նաև Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ ներկայիս պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի որդին՝  Վարդան Ցոլակյանը,

Կոտայքի մարզպետ, Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը,

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը։

Ուշագրավ է, որ պարտադիր զինվորական ծառայություն չի անցել անգամ Արցախյան պատերազմի մասնակից, ԱԺ պատգամավոր,  գեներալ-լեյտենանտ  Սեյրան Սարոյանի որդին՝  Զարզանդ Սարոյանը։

Վերջում նշենք, որ  պարտադիր զինվորական ծառայություն չի անցել նաև Հայաստանի վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդին՝ Տիգրան Կարապետյանը։

Թե ինչ հիմքով են նշված անձինք ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ պաշտպանության նախարարությունից չեն պատասխանել՝  նշելով, որ դա  անձնական տվյալ է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում