Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին հանձնարարականներ տվեց՝ ուղղված «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացմանը:
Նա նշեց, որ արդեն իսկ փակվել են 1480 աղբանոցներ: Հանձնարարական եղավ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին երկամսյա ժամկետում աշխատանքներ սկսել համապետական 2-րդ շաբաթօրյակի կազմակերպման ուղղությամբ և առաջարկներ ներկայացնել մինչև տարեվերջ 549 աղբանոցների թվի կրկնակի կրճատման վերաբերյալ։
Կարեն Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է շրջակա միջավայրը աղտոտելու համար տուգանքի մասին օրինագիծը, ինչին ի պատասխան նախարարը հայտնեց, որ այն շուտով ավարտուն տեսքի կբերվի, այնուհետև կներկայացվի կառավարության նիստին, նախատեսվում է, որ սեպտեմբերի սկզբին կներկայացվի ԱԺ, իսկ սեպտեմբերի ավարտին կունենանք ուժի մեջ մտած օրենք:
Լուսանկարը՝ Panorama.am-ի








































