Բուքինգհեմյան պալատը հայտարարել է թագավորական ժամացույցների պահապանի պաշտոնի բացման մասին՝ հայտնում է Mirror պարբերականը: Աշխատողը կհետևի ժամացույցների աշխատանքին, կվերացնի անսարքությունները: Նա պատասխանատվություն կկրի թագավորական հավաքածուի ժամացույցների մեխանիզմների պահպանման ու վերականգնման համար: Հավաքածուի մեջ են մտնում ինչպես աշտարակի վրա տեղակայված, այնպես էլ գրպանի ժամացույցները:
Աշխատատեղի նկարագրության մեջ ասվում է, որ մասնագետը պետք է կարողանա գլուխ հանել մեխանիզմներից ու մաքրել դրանք, կարողանա արտադրել նոր դետալներ:
Նա կզբաղվի նաև մարտին ու հոկտեմբերին ժամերը փոխելով, ինչպեսև կսպասարկի բոլոր պալատների ժամացույցները՝ հայտնում է RIANovosti-ն:









































