Friday, 05 06 2026
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է

Ցանկալի կլինի՝ ավելի լավ աշխատեն. Գուրգեն Մարտիրոսյան

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը գնագոյացման և գնաճի վերաբերյալ վերջին հինգ ամիսների տվյալների կապակցությամբ հրաժարվեց որևէ գնահատական տալ կամ վերլուծություն կատարել՝ նշելով, որ իրենց գործը միայն փաստագրելն է և ստացված թվերը ներկայացնելը:

Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվում էին, թե դեռ ինչքան է սպառողական շուկայում շարունակվելու այս գնաճը, օրինաչա՞փ է նման պատկերը, թե՞ ոչ, այն դեպքում, երբ հաճախ գնաճը պայմանավորում են միջազգային շուկայում տվյալ ապրանքատեսակի թանկացմամբ, սակայն նույնիսկ դրանց էժանանալուց հետո մեզ մոտ պատկերը, միևնույն է, չի փոխվում, կամ այլ երկրներում, մասնավորապես ԱՊՀ-ում, Եվրոպայում, գնաճին զուգահեռ բարձրացվել են նաև աշխատավարձերը, իսկ մեզ մոտ կամ պատկերը նույնն է, կամ աշխատավարձի բարձրացումները կազմել են չնչին տոկոսներ:

Որոշ հարցերի վերաբերյալ մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց պարզել Գուրգեն Մարտիրոսյանի կարծիքը:

– Պարոն Մարտիրոսյան, դուք նշում եք, որ ինչքան ապրանքի առաջարկը շատ լինի, գներն ավելի ցածր կլինեն: Մեր հանրապետությունում տարին մի քանի անգամ, հատկապես որոշ տոն օրերի, պահանջարկ ունեցող ապրանքի պակաս չի լինում, սակայն գները կտրուկ բարձրանում են: Ինչո՞վ է դա պայմանավորված: Կարծես առաջարկի և պահանջարկի նոր կանոններ են մեզ մոտ գործում:
– Դա կախված է մեր մենթալիտետից, տվյալ միջոցառմանը պատրաստվելու ցանկությունից, հնարավորւթյուններից: Վաճառողը, ապրանքի տերը ցանկանում է ինչքան հնարավոր է՝ բարձր գնով վաճառել, որովհետև պահանջարկ կա:

– Իսկ ո՞վ պետք է վերահսկի վաճառողների նման ցանկությունները և համապատասխան քայլեր ձեռնարկի:
– Դրա համար վերահսկող կազմակերպություններ կան` հանձինս մենաշնորհային հանձնաժողովի:

– Ինչպե՞ս եք գնահատում այդ հանձնաժողովի աշխատանքը:
– Գիտեք, կոռեկտ չի լինի, որ ես պատասխանեմ:

– Որպես ՀՀ քաղաքացի պատասխանեք:
– Փորձ անում են որոշ բան անել, բայց եթե այդպես վերցնենք` ցանկալի կլիներ ավելի լավ աշխատեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում