Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է հղել թիմի կիսպաաշտպան Մեսութ Օզիլի հասցեին:
«Եթե ուշադրություն դարձնեք Օզիլի վիճակագրությանը, ապա կնկատեք, որ այդքան գոլային փոխանցումները ոչ թե պատահականություն, այլ օրինաչափություն են: Հավատում եմ, որ երբ նա վերջնականապես հարմարվի թիմի խաղաոճին, ավելի արդյունավետ խաղ կցուցադրի:
Օզիլը հիանալի ֆուտբոլիստ է: Նա կարող է միայնակ վճռել հանդիպման ելքը: Օզիլն ինձ հիշեցնում է Բերգկամպին»,- Վենգերի խոսքերը մեջբերում է FIFA-ի պաշտոնական կայքը:






































