Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակներում իր թիմի տարած հաղթանակը «Շալկե»-ի նկատմամբ:
Հիշեցնենք` մյունխենցիները 4:0 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ:
«Մենք անցկացրել ենք մեր լավագույն խաղն ընթացիկ մրցաշրջանում: Առավելության հասանք Գերմանիայի ուժեղագույն թիմերից մեկի նկատմամբ: Սաներս հիանալի խաղացին: Ես գոհ եմ արդյունքից և սաներիս ցուցադրած խաղից: Հպարտանում եմ «Բավարիա»-ի ֆուտբոլիստներով»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի պաշտոնական կայքը:









































