ԱՄՆ Միչիգան նահանգում երեք մարդ է սպանվել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Անհայտ անձը կրակ է բացել Մասկեգոն քաղաքի ճանապարհներից մեկի վրա: Կրակելով յոթ մարդու ուղղությամբ՝ նա նստել է ավտոմեքենան և փախել հանցագործության վայրից:
Վիրավորներից երեքը մահացել է ստացված վերքերից, չորս մարդ հոսպիտալացվել է: Ներկայումս նահանգի ոստիկանությունը հետաքննում է պատահարը, ինչպեսև մարդասպանին ձերբակալելու գործողություն է ձեռնարկել: Մանրամասները պարզվում են:











































