Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Դովիլյան հայտարարությունը վերջին տարիների ամենակարևոր միջազգային հայտարարությունն էր. Թոմաս դե Վաալ

Կարնեգիի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «National Interest» ամսագրում մայիսի 31-ին հրապարակած իր «Մեկ այլ ձախողված խաղաղության գործընթաց» խորագրով հոդվածում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ներկայումս արտասահմանյան մամուլը հեղեղված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մայիսի 26-ին Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի հնչեցրած դովիլյան հայտարարության մասին լուրերով։ Դա Ղարաբաղին առնչվող ամենակարևոր միջազգային հայտարարությունն է վերջին տարիների ընթացքում։

Մեկուկես տասնամյակ շարունակ աշխարհը փորձեր է ձեռնարկում խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Բանակցային գործընթացը չափազանց փակ է, իսկ խնդիրը՝ չափազանց բարդ ու խորհրդավոր։

Հունիսի վերջին Կազանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի աջակցությամբ, մեծ ճնշում է գործադրելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վրա՝ հինգ տարի շարունակ քննարկվող «Հիմնարար սկզբունքների» մասին փաստաթղթի ընդունման համար:

Կոսովոյի համեմատ՝ Ղարաբաղն ավելի քիչ ուշադրության է արժանանում, սակայն այն գտնվում է ռազմավարական տեսանկյունից առավել զգայուն տարածաշրջանում։ Եթե 1991-1994 թվականների ղարաբաղյան պատերազմում պարտված կողմ հանդիսացող Ադրբեջանը որոշի վերսկսել պատերազմը, դա աղետալի հետևանքներ կունենա։ Հայաստանն իր հերթին հայտարարում է, որ ոչ միայն երբեք չի հրաժարվի Լեռնային Ղարաբաղից, այլև՝ նրա շուրջ ձևավորված «բուֆերային գոտուց»։

Չնայած փակ դռների հետևում տարվող ինտենսիվ բանակցություններին՝ երկու երկրների ղեկավարները ցայժմ մաքսիմալիստական դիրք են զբաղեցրել և հակառակորդ կողմին կոչ արել հանձնվել։ Հատկապես կոշտ է Ադրբեջանի հռետորությունը։ Դովիլյան հայտարարության հենց հաջորդ օրն Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը Հայաստանն անվանեց «հանցագործ», իսկ նրա կառավարությանը՝ «ֆաշիստական ռեժիմ», որը պետք է «գահընկեց արվի»։

Ես ողջունում եմ Դովիլյան հայտարարության այն հատվածը, որում ասվում է, որ խնդրի հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու կողմերի նվիրվածությունը։ Այլ կերպ ասած՝ այժմ մենք ունենք իրագործելի փաստաթուղթ, որի ստորագրությամբ կապացուցվի կողմերի լուրջ վերաբերմունքը։

Սա նաև միջազգային խնդիր է, և օտար ուժերը նույնպես պետք է լուրջ մոտեցում ցուցաբերեն հարցին։ Եթե խաղաղության հասնելուն ուղղված ջանքերի նկատմամբ հակամարտող երկրների ներսում բացակայում է ներքին աջակցությունը, ապա միջազգային հանրությունը պետք է սատարի նախագահների վճռականությանը փոխզիջման հասնելու հարցում։

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը հաջողությամբ համագործակցում են խաղաղության գործընթացի շուրջ, սակայն, հաշվի առնելով Կովկասում նրանց տարատեսակ շահերն ու հակամարտող կողմերի հետ երկկողմանի հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելը շատ բարդ գործընթաց է։ Դա հատկապես կարևոր կլինի, եթե պլանի կմախքը համաձայնեցվի և ի հայտ գա անխուսափելի ճեղքվածք նախնական համաձայնության դրույթների և տեղում իրականացվող գործողությունների միջև, ինչից կշտապեն օգտվել խափանարար ուժերը՝ այդ ծրագիրը տապալելու համար: Հիշեք Օսլոն կամ Մերձավոր Արևելքը։

Այսպիսով, Կազանյան հանդիպումից առաջ էլ ավելի են բարձրացել Կովկասում թե՛ խաղաղության հաստատման, թե՛ պատերազմի վերսկսման խաղադրույքները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում