X Factor-ի մասնակից Կառլոս Գևարայի պայքարը Տուրետի խանգարման դեմ (նյարդաբանական խանգարում, որի դեպքում տեղի են ունենում անվերահսկելի շարժումներ) նրան հետ չի պահել ողջ աշխարհի համար երգ կատարելուց: Նրա ջանքերը ցանկալի արդյունք են տվել: 16-այա Կառլոսը կատարել է Ջոն Մեյերի Gravity երգն ու ցնցել թե´ դահլիճում գտնվողներին, թե´ էկրանների այն կողմում նրա կատարմանը հետևողներին:
Կատարման ավարտին բոլորի աչքերում արցունքներ են հայտնվել: Ժյուրիի հնչեցրած գովեստի խոսքերն ու հանդիսականների բուռն ծափողջույնները նրան նույնպես ստիպել են արտասվել: Երգի ավարտին Հարավային Կարոլինայի մասնակցի վրա՝ հենց անմիջապես բեմում, երկրպագուհիների մի ողջ բազմություն է հարձակվել:
Նրա հիվանդությունն ախտորոշվել է 12 տարեկանում:










































