ԱԺ-ում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմխիթար վիճակի մասին. «Միջանցքներում քայլելիս գարշահոտությունը ուղղակի սարսափելի է: Դա նորմա՞ է, թե՞ այդ ուղղությամբ որևէ բան է արվում»
Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Իհարկե, դա չի կարող համարվել նորմա: Սակայն հարցի լուծումը պահանջում է երկարատև, ռեսուրսատար աշխատանք, որը սկսվել էր ավելի քան 10 տարի առաջ»:
Նախարարի խոսքով՝ մենք ծրագրավորված աշխատանքը կատարում ենք այն ռեսուրսներով, որ ունենք:
Մանրամասները՝ տեսանյութում:










































