Համացանցային բլոգեր Չարլզ Թրիփին նկարահանել է իր ուղեղի վիրահատությունը: Բոստոնի հիվանդանոցում վիրաբույժները նրա ուղեղից ուռուցք են հեռացրել:
29-ամյա տղամարդն արթուն է մնացել վիրահատության ընթացքում և իրեն շատ հավասարակշռված պահել: Տեսախցիկն ամրացված է եղել վիրաբույժի հագուստի վրա: Վիրահատությունը տևել է մի քանի ժամ:
Նա ձեռքի շարժումներով ցույց է տվել, որ ամեն ինչ լավ է, նույնիսկ կատակել է:
Սեպտեմբերի 18-ին համացանցում հայտնված տեսանյութը դիտվել է 1.3 մլն անգամ, արժանացել ավելի քան 73 հազար օգտատիրոջ հավանության:









































