Sunday, 05 07 2026
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ

Նոր Հաճնի քաղաքապետը՝ քաղաքը ԲՀԿ-ի ձեռքից խլելու մասին

Անցած կիրակի Նոր Հաճնում քաղաքապետի ընտրություն էր, ինչի արդյունքում վերընտրվեց գործող համայնքապետ Գագիկ Մաթևոսյանը: Նա ինքնաառաջադրվել էր, թեկուզ վայելում էր ԲՀԿ-ի, իսկ ոչ հրապարակային՝ նաև ՀՀԿ-ի աջակցությունը:

Պայքարը երկու թեկնածուների միջև էր: Առաջադրվել էին գործող քաղաքապետ՝ ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանը և նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը՝ Ուզբո մականունով:

Հիշեցնենք, որ պաշտոնավարման ժամանակ Արմեն Քեշիշյանը 2005թ. սեպտեմբերի 24-ին ատրճանակով սպանել էր «Էլեկտրական ցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ազատազրկվել էր 3 տարի 6 ամիս ժամկետով: Նախընտրական շրջանում մամուլը գրեց, որ Արտաշատի օրինակով Նոր Հաճնի ղեկավարումը ՀՀԿ-ն կփորձի վերցնել ԲՀԿ-ի ձեռքից:

Ընտրություններից հետո «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց վերընտրված համայնքապետին:

Պարոն Մաթևոսյան, Դուք վերընտրվեցիք: Ձեր կարծիքով՝ ի՞նչ հանգամանքներ դեր խաղացին դրա համար. շատ լա՞վ եք աշխատում, թե՞ այլ պատճառներ կան: Եվ որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթությունները:

– Ժողովուրդն է իր ձայնը տվել, ինքն է որոշել: Մնացածը նորմալ ընթացակարգով աշխատելու ենք: Ոչ մի բան էլ չի փոխվել: Ի՞նչ է եղել որ:

Այսինքն՝ Նոր Հաճնում ոչ մի բան էլ չի փոխվելու, ինչպես եղել, այնպես էլ մնալո՞ւ է:

– Նոր էներգիայով ենք աշխատելու, տեմպով գնալու ենք առաջ:

Պարոն Մաթևոսյան, առաջիկայում հնարավոր կլինի՞ Նոր Հաճնի ադամանդի գործարանները ամբողջական ծավալով գործարկել, կա՞ դրա հնարավորությունը:

– Գործարանները մասնավոր են, և բոլորի սեփականատերերն էլ շահագրգռված են՝ ինչքան շուտ հասնեն դրան, այնքան լավ: Համենայնդեպս, աշխատում են գործարանները, աշխատատեղեր ունենք: Նորմալ է:

Պարոն Մաթևոսյան, փաստորեն ԲՀԿ-ին հաջողվեց Նոր Հաճնը պահել իր ազդեցության տակ: Մամուլը գրում էր, որ ՀՀԿ-ն ցանկանում է քաղաքը վերցնել: Ինչպե՞ս հաջողվեց այս պայքարում հաղթող դուրս գալ:

– Ես,  ճիշտն ասած, էդպիսի հրապարակումներին չեմ արձագանքում, քանի որ անլուրջ եմ համարում: Ինչ ա նշանակում՝ ՀՀԿ, ԲՀԿ: Համայնքը կա, ժողովուրդը որոշում է, և վերջ: Իսկ ինչ վերաբերում է  կուսակցություններին, ապա էն կուսակցությունը, որը ժողովրդի մասին մտածում էր ընտրությունների ժամանակ, համապատասխան աշխատանքներ տարավ, մարդկային մոտեցում ցուցաբերեց: Ինչ կա, դա է:

Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ ՀՀԿ-ն ժողովրդի մասին չի մտածում, եթե ձեզ չեն աջակցել :

– Ոչ: Եկեք ես այդ հարցերին չպատասխանեմ: Մամուլը ինչ ուզում՝ գրում է: Ստեղ տենց բաներ չկան: ՀՀԿ-ն խլում է, չի խլում, ես տենց բաներ չգիտեմ և չեմ ուզում խառնվել դրան: Ժողովուրդը մեզ ընտրել է, և պարտավոր ենք լուռ աշխատել: Այսքանը:

 

Լուսանկարը՝ ynker.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում