Սուդանի նախագահ Օմար Հասան Ալ-Բաշիրը, ում դեմ միջազգային քրեական հետախուզում է հայտարարված, հայտարարել է, որ մտադիր է այցելել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, որն իր աշխատանքը կավարտի ամսվա վերջին: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Նա նշել է, որ արդեն Նյու Յորքում հյուրանոցի համար է պատվիրել, սակայն չի նշել՝ ԱՄՆ-ի կողմից այցագիր ստացե՞լ է, թե՞ ոչ:
Իր հերթին Միջազգային քրեական դատարանը ԱՄՆ-ից պահանջում է ձերբակալել նրան՝ այն դեպքում, եթե նրան այցագիր տրամադրվի:
Միջազգային քրեական դատարանը նրա ձերբակալման օրդեր ունի: Ալ-Բաշիրը մեղադրվում է մարդկության դեմ հանցանքների, ինչպես նաև ցեղասպանության մեջ:








































