Ամերիկացի Թիմ Յանուսը որոշել է դառնալ աշխարհում առաջին մարդը, ով կհարբի ոչ ալկոհոլային գարեջրից: Այդ նպատակով նա 9,4 լիտր գարեջուր է խմել մեկ ժամվա ընթացքում: Դա պետք է բավական լիներ արյան մեջ ալկոհոլի քանակությունը 0,08 մակարդակին հասցնելու համար:
Փորձը չափազանց վտանգավոր է, քանի որ այդքան կարճ ժամանակում խմած հեղուկի քանակը կարող է սպանել մարդուն, իսկ Թիմը սառը գարեջուր է խմել, որի արդյունքում նա կարող էր նաև սառչել: Թիմի ջանքերն իզուր են անցել: Ինչպես ցույց են տվել սարքավորումները՝ արյան մեջ ալկոհոլի մակարդակը բարձրացել է մինչև 0,02:











































