«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Սթոք Սիթի»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Առաջին կեսում մենք ավելի թարմ տեսք ունեինք, իսկ երկրորդում մի քիչ թուլացրինք ճնշումը, սակայն կարողացանք հաղթանակ տանել:
Հիանալի շաբաթ ստացվեց մեզ համար: Այսօր մենք չէինք ակնկալում, որ երեք գոլ կխփենք ստանդարտ դիրքերից հետո:
Օզի՞լը: Թվերը չեն խաբում: Մեսութն ապացուցել է, որ հիանալի խաղացող է:
Սովորական պայմաններում ես Ուիլշիրին հանգիստ կտայի: Այսօր խաղի վերջին հատվածում նա փոքր ինչ հոգնած տեսք ուներ: Նա չի խաղա Անգլիայի լիգայի գավաթում:
Հնարավոր է` Բենդտները կլինի «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ խաղի մեկնարկային կազմում», – հայտարարել է Վենգերը:







































