Ռուսաստանն ու Չինաստանը նախատեսում են հունիսի 10-ին ստորագրել գազային պայմանագիր 30 տարի ժամկետով, որով նախատեսվում են ռուսական գազի առաքումներ Չինաստան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը:
Համաձայն այդ պայմանագրի՝ նախատեսվում է, որ տարեկան երկու գազամուղներով մինչև 68 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարվի Չինաստանին: Այս մասին վերջնական որոշումը կկայացվի Չինաստանի վարչապետ Հու Ձինթաոյի՝ Մոսկվա այցելության ժամանակ:
«Մինչև հունիսի 10-ը «Գազպրոմն» ու չինական պետական CNPC գազային ընկերությունը կավարտեն բանակցությունները և ստորագրելու համար կնախապատրաստեն կոմերցիոն պայմանագիրը»,- ասել է Սեչինն՝ ավելացնելով, որ այն նախատեսված է առնվազն 30 տարվա համար: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: