Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի շրջանակներում 74 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը վստահ հաղթանակ տարավ ավստրիացի մրցակցի նկատմամբ:
1/16 եզրափակիչում Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը մեկ րոպե 43 վայրկյանում 8:0 հաշվով պարտության մատնեց ավստրիացի Ֆլորիան Մարչլին:
Մրցաշարի հաջորդ փուլում Ջուլֆալակյանը կմրցակցի ռուս ըմբիշ Ռոման Վլասովի դեմ:









































