Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչի շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ Վաչիկ Եղիազարյանը չկարողացավ հաղթահարել գերմանացի Էդուարդ Պոպի արգելքը:
Մեկնարկային գոտեմարտում 120 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիազարյանը դաժվարին պայքարում 0:1 հաշվով պարտվեց գերմանացուն: Հայ ըմբիշը կարող է բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանալ:
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 22-ին պայքարի մեջ կմտնեն նաև 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը և 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:





































