ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին կոչ է արել սահմանափակումներ մտցնել հրազենի շրջանառության մեջ՝ փոխանցում է Associated Press-ը:
«Անհրաժեշտ է հասնել կարևոր որոշման. չի կարելի թույլ տալ, որ զենքը հայտնվի վատ ձեռքերում»:
Բանավեճի վերսկսման առիթը սեպտեմբերի 21-ին Չիկագոյում տեղի ունեցած միջադեպն է:
Ավելի վաղ Չիկագոյի պարկում հրաձգության հետևանքով տուժել էր 13 մարդ:











































