Տարածաշրջանին վերաբերող ոչ մի որոշում չի ընդունվի առանց Իրանի, ասել է Իրանի ռազմածովային ուժերի կոնտր ծովակալ Հաբիբոլա Սայարին:
Նրա խոսքով՝ Իրանը տարածաշրջանի հիմնական խաղացողն է, գրում է Tasnim կայքը:
«Իրանի ժողովուրդը երբեք չի հրաժարվի բռնակալության դեմ պայքարից և մինչև վերջ կդիմադրի թշնամիներին»,-ասել է Սայարին:












































