Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
96 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Արթուրը 8:0 հաշվով ջախջախեց բելառուս Վլադիսլավ Մետոդիևին:
Ալեքսանյանը 1/16 եզրափակիչում 3:1 հաշվով պարտության մատնեց Աբաս Մահդի Ալիյարիֆեիզաբադիին:









































