NASA-ն պաշտոնապես հայտարարել է Deep Impact զոնդի առաքելության ավարտի մասին: Սարքը տիեզերք էր արձակվել 2005թ. հունվարին: Այն զբաղվում էր Արեգակնային համակարգում աստերոիդների ուսումնասիրմամբ:
Կապը զոնդի հետ կորել էր 2013թ. օգոստոսի կեսին:
NASA –ի մասնագետները մի քանի շաբաթ փորձում էին զոնդին հրամաններ ուղարկել, որպեսզի նորից ակտիվացնեն բորտային համակարգերը, սակայն սարքը չէր հայտնաբերվում:
Զոնդի աշխատանքի խափանման առավել հնարավոր պատճառ էր նշվում բորտային համակարգիչների ժամացույցների խնդիրները, որոնք էլ հանգեցրել էին Deep Impact-ի նկատմամբ վերահսկողության կորստին:







































