Բելառուսական միլիցիայի աշխատակիցը պետք է օրինակ ծառայի մյուսների համար, որոշել են Բելառուսի ՆԳՆ-ում ու արգելել միլիցիոներներին ծխել ծառայություն իրականացնելիս, համենայն դեպս, բացահայտ: Այսպիսի արգելք է սահմանվել ՆԳՆ թիվ 424 հրամանով:
Հրամանի ընդունման նախաձեռնությունը պատկանում է գերատեսչության ղեկավար Իգոր Շունևիչին:
Համաձայն հրամանի՝ ծխելու համար նախատեսված վայրերը խորհուրդ է տրվել տեղակայել որքան հարավոր է՝ հեռու միլիցիայություններից:
«Ոչ ծխախոտը, ոչ, ավելին, ալկոհոլը անհամատեղելի են միլիցիայի աշխատակցի ու ներքին գործերի ծառայողի կոչման համար»,- հպարտ հայտարարում են ՆԳՆ-ում: Օրինախախտներին կենթարկեն կարգապահական ու վարչական պատասխանատվության:






































