Վատիկանի նախկին գանձապահ, պրելատ Նունցիո Սկարանոն 2013թ. դեկտեմբերի 3-ին կկանգնի դատարանի առաջ,- հայտնում է Reuters-ը:
Սկարանոն ու նրա մեղսակիցները՝ գաղտնի ծառայության գործակալն ու բրոքերը, մեղադրվում են համաձայնության գալու ու մի քանի միլիոն եվրո անօրինական կերպով Շվեյցարիայից փոխանցելու ու Սկարանոյի հարուստ ընկերների հաշվեհամարներին փոխանցելու համար:
Փողերի լվացման մեղադրանքը ևս մեկ բիծ է Վատիկանի բանկի վրա, որը վերջին տարիներին սկանդալների մեջ է ներքաշվում:
Սկարանոյի փաստաբանը հերքում է իր պաշտպանյալի նկատմամբ բոլոր մեղադրանքները:








































