Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում, որ հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն՝ «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանը մեկուսարանից ազատ է արձակվել իրավապահների հետ համագործակցելու արդյունքում:
Լուրի հետ ԶԼՄ-ները հրապարակել էին նաև ձեռնաշղթայված «Պզոյի» լուսանկարը:
Shamshyan. com-ի մոսկովյան աղբյուրներից հայտնի է դարձել, որ տեղեկությունները նշված լուրի վերաբերյալ ամբողջովին հերյուրանքներ են և դրանք չեն համապատասխանում իրականությանը, և «Պզոն» մեկուսարանից ազատ է արձակվել, քանի որ իրավապահները չեն ունեցել լուրջ ապացույցներ, ինչի արդյունքում «Պզոն» երկար ժամանակ կմնա ճաղերի ետևում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում









































