Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր պաշտոնական այցով մեկնում է Կուբա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Այցի շրջանակներում Վաշաձեն հանդիպումներ է ունենալու իր կուբացի գործընկերոջ, Կուբայի օրենսդիր մարմնի ղեկավարի, ինչպես նաև Կուբայի մշակույթի նախարար հետ։
Վաշաձեի կուբայական այցը կտևի մինչև հունիսի 4-ը։
Հիշեցնենք, որ Վրաստանի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականին։