Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ի՞նչ ուղերձ է նախօրեին Նալբանդյանը տարել Կատար

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության, հունիսի 18-ին կարճատև աշխատանքային այցով եղել է Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ հանդիպել է իր գործընկերոջ՝ Շեյխ Մոհամմադ բին Աբդալռահման ալ-Թանիի հետ՝ վերջինիս փոխանցելով ՀՀ նախագահի ուղերձը Կատարի էմիրին: Ուղերձի բովանդակության մասին որևէ տեղեկություն չկա, բայց նշվում է, թե զրուցակիցները քննարկել են Հայաստանի նախագահի՝ Դոհա կատարած այցելության ընթացքում Կատարի էմիրի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև զարգացումները Պարսից ծոցում և Կատարի շուրջ: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ, և ավելացրել, որ բոլոր հարցերը պետք է լուծել երկխոսության միջոցով:

ՀՀ նախագահի կատարյան այցելությունից հետո հայաստանցի և ռուս որոշ փորձագետներ կապում էին Սերժ Սարգսյանի այս քայլը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության և կատարա-սաուդական հակամարտության խորապատկերին Ռուսաստանի և Կատարի մերձեցման որոշ միտումների հետ՝ ասելով, թե Հայաստանի նախագահի այցը համաձայնեցվել է Մոսվայի հետ՝ որպես Հայաստանի դաշնակցի:

Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանի այցը առավել ուշագրավ է դառնում: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը, սակայն, հակված չէ կապել Հայաստանի արտգործնախարարի այս նախաձեռնությունը ռուսական քաղաքականության շահերի հետ:

«Հասկանում եմ հարցի ենթատեքստը, բայց իմ կարծիքով՝ ոչինչ չէր խանգարում Ռուսաստանին, որ ինքը հանդես գար նման նախաձեռնությամբ և ինքը փորձեր երկխոսություն ձևավորել Կատարի հետ, ոչ թե դա աներ Հայաստանի միջոցով: Չեմ կարծում, թե Ռուսաստանը կաշկանդված է ինչ-որ հարցում կամ չի կարողանում սեփական կարծիքը կամ դիրքորոշումը հնչեցնել այս հարաբերություններում: Կարծում եմ, որ սա ավելի շատ խոսում է Հայաստանի վարած ինքնուրույն քաղաքականության մասին, որը ծառայեցվում է մեր պետական և ազգային շահերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Թեև լարվածությունը Ծոցի տարածաշրջանում, որն առաջացել էր Կատարի դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դիվանագիտական դեմարշից հետո, զգալիորեն թուլացել է, այնուամենայնիվ այս փուլում Կատար գնալը և այնտեղ ճգնաժամի մասին որոշակի հայտարարություններ անելը, մեր զրուցակցի կարծիքով, բավական համարձակ քայլ է պաշտոնական Երևանի կողմից:

«Այցը սպասված էր հատկապես տարածաշրջանային զարգացումների համապատկերում: Գիտենք, որ Կատարի և մի շարք արաբական երկրների հարաբերություններն այսօր բավական լարված են, և այս առումով սա բավական համարձակ քայլ էր Հայաստանի արտգործնախարարի կողմից մեկնել Կատար և հանդիպումներ ունենալ այդ երկրում, առավել ևս կարծիքներ հայտնել Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ, որ Հայաստանն ավանդական ջերմ հարաբերություններ ունի արաբական երկրների հետ, մենք հետևում ենք իրադարձություններին արաբական աշխարհում և կոչ ենք անում երկխոսությամբ լուծել բոլոր խնդիրները: Կարծում եմ՝ սա բավական կարևոր ուղերձ է, և այն իր դրական արձագանքը կունենա արաբական և իսլամական աշխարհում: Բայց կարևոր է, որ Հայաստանը չմոռանա նաև այն երկրների հետ հարաբերությունների մասին, որոնք կանգնած են Կատարին ընդդիմադիր ճամբարում: Այստեղ կան երկրներ, որոնց հետ Հայաստանը բավական ջերմ հարաբերություններ ունի, օրինակ՝ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, ուստի պիտի կարողանանք հավասարակշռել մեր ուղերձները և դիրքորոշումը»,- նշեց արաբագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում