Friday, 12 06 2026
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ

Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգային ժողովի և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների պատվիրակության հետ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ընդգրկուն պատվիրակությամբ այցելության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրերին ներկայացրել է Երևանի զարգացման հարցում իր մոտեցումները, ինչպես նաև քաղաքային տնտեսության ներդրումային ոլորտների ներուժն ու առաջարկել է քայլեր ձեռնարկել դեռևս 2007 թվականին Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ակտիվացման ուղղությամբ։

«Երևանի և Լոս Անջելեսի միջև մենք ակնկալում ենք համագործակցություն բազմաթիվ ոլորտներում՝ մշակութային, կրթական, և առհասարակ՝ քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով, ինչու չէ՝ նաև ներդրումային համագործակցություն։

Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև մեծ է համագործակցությունը և արդյունքները տեսանելի են։ Կարծում եմ, Լոս Անջելեսում մեծաքանակ հայ համայնքի առկայությունը էլ ավելի կնպաստի մեր երկու քաղաքների միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցության կայացմանը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Երևանի քաղաքապետն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն անընդհատ կապ կապահովի համագործակցության ակտիվացման համար։

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ներկայացնող Փոլ Քըրքորյանը ողջունել է աշխատանքային խումբ ստեղծելու՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը, որն ուղղված կլինի համագործակցության տեսանելի քայլեր կատարելուն և հավելել, որ քաղաքային տնտեսության ոլորտին առնչվող գործակցությունից բացի համագործակցության հեռանկար են տեսնում նաև բարձրագույն տեխնոլոգիաների երևանյան միջավայրի հետ, ինչպես նաև երկու քաղաքների համալսարանների միջև։

«Մենք ևս ձգտում ենք ակտիվացնել Լոս Անջելեսի և Երևանի միջև ստորագրված համաձայնագիրը։ Հույս ունենք, որ այս այցը կնպաստի հարաբերությունների առավել մտերմացմանը, լավ խթան կլինի նաև երկու քաղաքների միջև բիզնես համագործակցության սերտացման համար։ Թույլ տվեք հաղորդել Ձեզ Լոս Անջելեսի քաղաքապետ պարոն Էրիկ Գարսետտիի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև հայտնել Երևան այցելելու նրա մտադրության մասին։ Կարծում եմ, մինչ ձեր հանդիպումը մենք համագործակցությանն ուղղված զգալի քայլեր կատարած կլինենք»,- նշել է Փոլ Քըրքորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում