«Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, ով բավականին լավ է մեկնարկել ընթացիկ առաջնությունում, խոսել է իր մարզավիճակի մասին:
«Հիմա ես զգում եմ մարզչի և խաղընկերներիս վստահությունը, ինչն ինձ շատ է օգնում խաղերի ընթացքում:
Սակայն, պետք է խոստովանեմ, որ դեռ կան խաղային շատ դրվագներ, որոնցում պետք է բարելավել խաղս: Ես դեռևս իմ լավագույն մարզավիճակում չեմ»,- ասել է Սանչեսը:
Նշենք, որ Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Ալեքսիսը մասնակցել է 3 խաղի ու դարձել է 2 գոլի հեղինակ:









































