Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի վերջին անհաջողությունները կապված են խաղային համակարգի փոփոխության հետ:
«Ես ֆուտբոլում բավականին երկար ժամանակ եմ, որպեսզի զարմանամ իմ մասին տարբեր կարծիքներ ու քննադատություններիս լսելուց:
Մարզչի համար ամենահեշտ բանը թիմ գլխավորելն ու այնտեղ ոչ մի բան չփոխելն է: Հասկանում եմ, որ եթե թիմը արդյունք չի ցուցադրում, ինձնից են պարզաբանումներ պահանջում:
Բայց ես պետք է գնամ այն ուղով, որն ի սկզբանե նախանշել եմ ինձ համար:
Մենք չենք փորձելու զգուշավորություն դրսևորել «Ֆուլհեմ»-ի դեմ խաղում ու սպասել մեր շանսին, այլ խաղալու ենք մեր ֆուտբոլը:
Մենք մեկ խաղ պարտվել ենք Չեմպիոնների Լիգայում, մեկ խաղ էլ` առաջնությունում: Դա չի նշանակում, որ մենք արդեն դուրս ենք մնացել Չեմպիոնների Լիգայից: Անգլիայում չեմպիոնության հավակնորդ մյուս թիմեր նույնպես պարտություն են կրել, բացառությամբ «Լիվերպուլ»-ի»,- ասել է Մոուրինյոն:






































