Sunday, 07 06 2026
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան

Մեզ չեն կարող փչացնել. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Այսօր ոչ թե Անկախության, այլ Ինքնորոշման օր է: Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված համատեղ հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. «Նրանք ովքեր այս օրը կոչում են Անկախության օր, մի փոքր խեղել են։ Եթե կոչեին Ինքնորոշման օր, ապա այլևս լևոնորոշման, սերժորոշման, ռոբերտորոշման տեղ չէր մնա:

Մենք գիտենք, որ հայ ժողովրդի Անկախության օրը սկսվում է Հայկի ու Բելի կռվից։ Ադրբեջանում այսօր տոն է` իրենց անկախության իննսունհինգամյակն են նշում` ասելով, որ հայերը քոչվոր ցեղ են, հայերն իրենց անկախության 22-ամյակն են նշում։ Փաստորեն, իրենք հին պետականություն են, մենք՝ նորաթուխ, բայց այդպես չէ»։

Հայրիկյանը նշեց, որ մեր վերականգնման օրը եղել է 18 թվականին, իսկ 91 թվականին ընդամենը «այո» ասելու օր էր:

ԱԻՄ առաջնորդը հավելեց, որ այսօր իրենք որոշել էին առանձին հավաք անել, բայց քաղաքապետարանը համատեղել է երկու հավաք. «Չգիտեմ՝ դավադրաբար թե պատահաբար՝ որոշել էին երկու հանրահավաք թույլ տալ։ Մենք, խորհրդակցելով «Ժառանգության» հետ, որոշեցինք համատեղ հավաք անել: Շատ ազգեր են սիրում միասնություն, բայց հայերը չեն սիրում։ Այո՛, երբ մեր ազգային անվտագությանը վտանգ է սպառնում մենք պետք լինենք միասնական»:

Անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Պարույր Հայրիկյանն ասաց. «Գոյություն չունի այդպիսի միավորում։ Ծրագրում են այդպիսի բան ստեղծել, բայց չեն կարող: Շուտով այնտեղից Ռուսաստանն էլ դուրս կգա, կմնա միայն փչացած Հայաստանը: Ասեմ` մեզ չեն կարող փչացնել, կարող են փչացնել մեր ղեկավարությանը, բայց՝ ոչ մեզ:

Ես ակնկալում էի, որ մեր նախագահը Հայաստան վերադառնալուց ասի, որ Մոսկվայում այդպիսի բան է ասել, որովհետև իր առջև անվտանգության խնդիր են դրել: Թող ներողամիտ լինի «Ժառանգությունը», բայց ՀՀԿ-ն, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը միասին դեպի Եվրոպա ձգտող կուսակցություն էին, այնպես որ, եթե ասում են նախապես էինք ծրագրել` ստում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում