Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, ներկայում ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզայի կարծիքով՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկած Վրաստանի կառավարությունը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությամբ հենց սկզբից իրեն վնասեց: Այս մասին Բրայզան ասել «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Վերջին շրջանում չեմ կարողանում ակտիվորեն հետևել Վրաստանի ներքին քաղաքականությանը, սակայն որպես դիտորդ կարող եմ ասել, որ Վրաստանի կառավարությունն ամենասկզբում իրեն վնասեց, երբ ստեղծեց քաղաքական ձերբակալությունների տպավորությունը: Վրաստանում ընկերներիս հետ զրուցելիս հաճախ լսում եմ, որ դա քաղաքական դրդապատճառներ ունեցող ձերբակալություններ չեն և իրականում հանցագործություններ կատարվել են: Շատ լավ: Այդ դեպքում հետաքննություն անցկացրեք: Մենք Վաշինգտոնում գիտենք՝ ինչ է տեղի ունենում: Մարդիկ կարծում են, որ Վրաստանում ժողովրդավարությունը սխալ է զարգանում քաղաքական դրդապատճառներ ունեցող այդ ձերբակալությունների պատճառով: Չեմ կարծում, որ դրանք քաղաքական ձերբակալություններ են»,- հայտարարել է Բրայզան:





































