Աշխարհի շատ երկրներում այսօր մեկնարկել է ամերիկյան Apple կորպորացիայի նորույթների վաճառքը: Բացառություն չէր նաև Միացյալ Թագավորությունը: Որոշ գնահատականներով՝ Լոնդոնում Apple խանութի մոտ հավաքվել էր սարքը գնել ցանկացող մոտ 1000 մարդ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մեծ Բրիտանիայում iPhone 5S-ի առաջին գնորդն է դարձել 17-ամյա Նոա Գրինը, ով խանութի մոտ գիշերել է երկուշաբթի օրվանից: Գրինը դարձել է սմարթֆոնի սահմանափակ՝ ոսկեգույն տարբերակի տերը:
Գրինի խոսքով՝ իրեն 5000 ֆունտ ( ավելի քան 8000 դոլար) են առաջարկել հերթում իր տեղը զիջելու համար, սակայն նա հրաժարվել է՝ հավելելով, որ կվերանայեր առաջարկը 10 հազար ֆունտի դեպքում:
Նոր սարքերը վաճառվել են ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Կանադայում, Չինաստանում, Ֆրանսիայում և Ճապոնիայում:









































