Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու, որոնց կասկածում են Barclays բանկից՝ հաստատության մասնաճյուղերից մեկի համակարգչային ցանցը «կոտրելով» 2.1 մլն դոլարի գողության համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները ներկայանալով որպես ինժեներներ՝ հասանելիություն են ստացել Լոնդոնում բանկի բաժանմունքներից մեկի համակարգիչներին ու գործի անցել:
Կորստի մասին ապրիլին հայտնել էր բանկի անվտանգության ծառայությունը: Գործի հետաքննության շրջանակում ձերբակալությունները կատարվել են հինգշաբթի և ուրբաթ:












































