Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին կոչ է արել վերակազմավորել կազմակերպությունը, հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությանը:
Նաջաֆին այս հայտարարությունն արել է նախօրեին ԱԷՄԳ-ի խորհրդի նիստում: Նրա կարծիքով՝ այժմ կազմակերպությունում չկա հավասարակշռություն լիազորությունների և պարտականությունների միջև:
Նա նշել է, որ պետք է մեծացվի կառավարողների խորհրդի անդամների թիվը: ԱԷՄԳ-ի կառավարողների խորհրդին անդամակցում է 35 պետություն, այն ղեկավարում է կազմակերպության պրակտիկ գործունեությունը:
Նաջաֆին նաև ընդգծել է, որ Իրանը կհամագործակցի ատոմային էներգիայի հարցերով ՄԱԿ գործակալության հետ՝ առկա խնդիրներն ընդմիշտ լուծելու միջոցներ գտնելու համար:






































