Ուկրաինացի լեգենդար հարձակվող Անդրեյ Շևչենկոն հայտնել է, որ մասնակցում է մարզչական դասընթացների:
«Շատ հետաքրքիր է, քանի որ հիշում ես այն, ինչ արել ես ֆուտբոլիստ եղած տարիներ: Պարզապես այժմ այդ գործողություններն այլ տեսակետից ես դիտում:
Վերջերս փորձաշրջան եմ անցել «Չելսի»-ում, աշխատել եմ 14 տարեկանների հետ: Այնուհետև մտադիր եմ Միլան մեկնել»,- ասել է Շևչենկոն:





































