Գերմանական ֆուտբոլի երբեմնի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը՝ Դավիդ Օդոնկորը, 29 տարեկան հասակում ավարտել է մարզական կարիերան:
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը երկար ժամանակ չէր կարողանում ապաքինվել ծնկի քրոնիկ վնասվածքից:
Օդոնկորը մեծ ճանաչում ձեռք բերեց 2006թ. Գերմանիայի աշխարհի առաջնությունում, երբ իր դինամիկ խաղով ու հրթիռային արագությամբ գրավեց ֆուտբոլային հասարակության ուշադրությունը: Նա 16 խաղ է անցկացրել իր երկրի ազգային թիմի կազմում:
Ծնկի վնասվածքի պատճառով նա Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվեց «Բետիս», այնուհետև՝ «Ալեմանիա», «Գովերլա»:
«Ընտանիքիս անդամների հետ որոշել եմ այլևս խաղադաշտ դուրս չգալ: Մարզչական կարիերա կսկսեմ»,- Օդոնկորի խոսքերը մեջբերում է Neuen Westfaelischen-ը:






































